00:00:00

ՊՆ-ն՝ կորած զինծառայողների մասին

12:05, 16 հուլիս 2021

Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ «Այս պահին նորություն դեռ չկա: Երեկ ամբողջ օրը որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացել են եղանակային բարդ պայմաններում»: Այս մասին հայտնել են  ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊՆ-ից տեղեկացրեցին, որ որոնողա-փրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են: Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր