00:00:00

Ապագա կա Խաչատրյանի համար․ նախկինում կաշառքի գործով ձերբակալված դատավորը նոր պաշտոն ունի

21:55, 15 հուլիս 2021

Սերժ Սարգսյանի օրոք՝ 2014 թվականին կաշառքի գործով ձերբակալված Լոռու մարզի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ նոր պաշտոն է ստացել։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հայտնեցին, որ Խաչատրյանին Փաշինյանի իշխանությունը ներել և նոր պաշտոնի է արժանացրել։ Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է  «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության  ղեկավարի պաշտոնակատար։ Ի դեպ Խաչատրյանը նշանակումից հետո որեւէ կերպ իր ղեկավարած ոլորտի խնդիրներով չի զբաղվում։ Օրեր առաջ Շիրակի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիաներ էին իրականացրել ոռոգման ջրի խնդրի պատճառով։ Հիշեցնենք, որ 2014 թվականին ԱԱԾ-ի լրատվականից հայտել էին, որ որ դատավորը ձերբակալվել է դեկտեմբերի 25-ին ծառայության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին: Ըստ ԱԱԾ-ի՝ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20 հազար դոլար: ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով` «դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», կատարվում է նախաքննություն: Ի դեպ այս նշանակումը գործողները արել են հնարավորինս անաղմուկ։ Շիրակի մարզի պաշտոնյաներից շատերը ևս անակնկալի են եկել այս նշանակումով։ Բայց պարզաբանումներ այդպես էլ չեն ստացել։ Միայն տեղեկացել են, որ նախընտրական շրջանում նրան գործուղել են Շիրակի մարզ, իսկ առաջիկայում էլ կնշանակեն այդ պաշտոնին։ Փաստորեն նախկին կոռուպցիոներների դեմ պայքարի մասին աղաղակող գործողները բոլոր նախկիններին ու բոլոր կաշառակերներին նկատի չեն ունեցել, և գտել են, որ կոնկրետ Խաչատուր Խաչատրյանի համար ապագա կա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր