00:00:00

Օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն 10 օր և ավելի ժամկետով ՀՀ-ում գտնվելու դեպքում

15:49, 15 հուլիս 2021

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես. Հյուսիսային պողոտա, «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
«Դալմա մոլ» առևտրի կենտրոն, «Կասկադ» համալիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր