00:00:00

Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

14:49, 15 հուլիս 2021

Հայաստանի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի եւ վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հայտնել են, որ մառախուղի պատճառով դժվարանում է որոնողական աշխատանքները։ Նշենք, որ այդ հատվածը Սեւ լճի տարածքում է։ Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով երեկվանից կապը կորել է այդ երկու զինծառայողների հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է երկու զինառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր