00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին

13:03, 15 հուլիս 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի անձնական ավանդը Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխգործակցության զարգացման գործում: «Համոզված եմ, որ փոխվստահության վրա խարսխված մեր երկրների բարձր մակարդակի հարաբերությունները համատեղ ջանքերով հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան՝ ներառելով հեռանկարային համագործակցության նոր ծրագրեր»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր