00:00:00

ԱԺ-ի խայտառակ որոշումը

12:37, 15 հուլիս 2021

«Իմ քայլը» միայնակ լուծարված ԱԺ-ի արտահերթ նիստ է անցկացնում: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցում նիստին։ Ընդամենը մի քանի անկախ պատգամավոր են ներկա։ Ինչպես հայտնի է օրակարգում է պատգամավորներին հատկացվելիք գումարն ավելացնելու նախագիծը, որը քննարկվեց եւ րոպեներ առաջ ընդունվեց 70 կողմ,1 դեմ ձայներով: Դեմ քվեարկեց Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված 143-րդ համար Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում էր պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։ Փոփոխությունները վերաբերում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին։      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր