00:00:00

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին

11:46, 15 հուլիս 2021

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հուլիսի 15-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին, Ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։ Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։ Հետևաբար, “Լուսավոր Հայաստան” խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին», գրել է Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր