
«Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման ու սահամանգծման աշխատանանքերը, տարածաշրջանային կոմունիկացիենրի բացումը եղել են, կան ու լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով, որ մինչ օրս Հայաստանն Ադրբեջանից վերադարձրել է 104 գերի:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշարջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցություներն ու տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: