00:00:00

Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը

10:54, 15 հուլիս 2021

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից: Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն: Երեխան դեռևս շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, վիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր