00:00:00

ԼՂ-ում խաղաղապահ ռազմական անձնակազմի հետ մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվել

10:37, 15 հուլիս 2021

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները մարտական վարժանքների շրջանակում մշակել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ խաղաղապահ ստորաբաժանումների ուսումնական ծրագրին համապատասխան: Զորավարժարանում գործողությունների ընթացքում ռազմական անձնակազմը կատարելագործել է ականանետերը մարտական և արշավային վիճակի բերելու հմտությունները: Ինչպես նաև գնդացրորդները մշակել են կրակելու ժամանակ հաշվարկների համահունչությունն ու արագությունը՝ կոորդինատներով թիրախին ուղղելով և կրակելու պարամետրերը փոխելիս: Եզրափակիչ փուլում զինծառայողները կրակային պրակտիկ վարժանքներ են կատարել կրակային փակ դիրքերից տարբեր տիրույթներում դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 150 զինծառայող է ներգրավված մարտական պատրաստությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր