00:00:00

Նա մեր թագավորը չէ․ բողոքի ցույցեր Ռուսաստանում՝ ընդդեմ Պուտինի

15:16, 05 մայիս 2018 Աշխարհ

Այսօր վաղ առավոտվանից Ռուսաստանի տարբեր քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ ակցիաներ իրականացնելու։ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ամբողջ Ռուսաստանով «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ակցիաների շարք են իրականացնում Վլադիմիր Պուտինի երդմնակալության առիթով։ Շատ քաղաքներում, ներառյալ՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, իշխանությունները չեն համաձայնեցրել դրանց անցկացումը։ Նախօրեին որոշ քաղաքներում կալանավորել են մի քանի ակտիվիստների, որոնք կոչ էին անում միանալ ցույցին, գրում է vedomosti.ru։ Կրասնոյարսկում, որտեղ ցույցը նախատեսված էր 13։00-ին (Մոսկվայի ժամանակով առավոտյան 9-ին), ցույցից առաջ կալանավորվել է Նավալնիի շտաբի համակարգող Յանա Գերասիմովան, նրան մեղադրում են չհամաձայնեցված միջոցառում անցկացնելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր