00:00:00

«Խաղաղապահների դուրսբերումը բավականին հեշտ է. ինչպես եկել են, այնպես էլ կգնան, բայց...». Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

23:59, 13 հուլիս 2021 Հասարակություն

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը սպառնացել է, թե Ադրբեջանը կոնկրետ քայլեր կձեռնարկի Լաչինի միջանցքի նկատմամբ սեփական վերահսկողության հաստատման ուղղությամբ։ Ադրբեջանցի նախկին պաշտոնյան այսպես հոխորտացել է՝  փորձելով արձագանքել ՀՀ վարչապետի օգնականի՝ Ստեփանակերտ նախատեսված այցի մասին ՀՀ կառավարության հաղորդագրությանը։ Զուլֆուգարովը նշել է, թե Լաչինի միջանցքը չի նախատեսում արտատարածքայնություն, այլ ենթադրում է անվտանգության ռեժիմ մարդկանց համար, որոնք բնակվում են Ադրբեջանի տարածքում: Արտասահմանցիների համար այն փակ է։ Նա նշել է,որ  մոնիթորինգային կենտրոնն ընդհանուր հսկողություն է անցկացնում,եւ նույնիսկ եթե չկա մանդատ, որը կհամակարգի նրանց գործունեությունը, նրանց գործառույթները հայտնի են: «Երբ ասում են, թե խաղաղապահները կգնան, եւ ի՞նչ կլինի փոխարենը։ Մենք չենք կարող պարզապես տանկեր մտցնել եւ սկսել մաքուր էջից։ Չնայած կարող ենք դա անել: Շատ ծուղակներ կլինեն, եւ դրական գործընթացը կարող են օգտագործել մեր դեմ եւ մեզ մեղադրել նոր ցեղասպանության մեջ»,֊հայտարարել է Զուլֆուգարովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր