00:00:00

57-ամյա կինը բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք

14:44, 12 հուլիս 2021 Հասարակություն

Դեկտեմբերի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 61-ամյա տղամարդը հայտնել է, որ խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ֊հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 57-ամյա կինը։ Նա բերման է ենթարկվել Աշտարակի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր