00:00:00

Զեյթունի գերեզմանների մոտ 16-ամյա պատանի է հրազենային վիրավորում ստացել

13:12, 12 հուլիս 2021 Հասարակություն

Հուլիսի 9-ին, ժամը 01.40-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության ընդունված 16-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Զեյթունի գերեզմանների մոտ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռի գերեզմանատան մոտ պատանուն ողորկափող հրացանով անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել 29֊ամյա երիտասարդը։ Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ֊Զեյթունի բաժին և հայտնել, որ հունիսի 8-ին իրենց ավտոտնակի իրերի տակից գտել է հրացան, որը հետո ցանկացել է ցույց տալ ծանոթ պատանուն, բայց հրացանը պայուսակից դուրս հանելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցից պատանին ոտքի շրջանում ստացել է վնասվածք: Երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել երկփողանի ողորկափող, կարճեցված փողով հրացանը և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր