00:00:00

«Օրինակելի ընտանիք»․ Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարը՝ ամուսնու եւ դստեր հետ

03:59, 11 հուլիս 2021 Շոուբիզնես

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու՝ Արթուրի եւ դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կրում է ծաղկային պրինտով ամառային երկարափեշ զգեստ,  սպիտակ գույնի սպորտային կոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարի հետ հիանալի համադրվել է ոճային արեւային ակնոցը։ Հրապարակումը Լուսինե Թովմասյանը չի մակագրել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են գրել․ «Կատարյալ ընտանիք»։ Օրերս հրապարակված կադրերն արվել էին Ազատի ջրամբարի տարածքում։ Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ, զույգը մեղմ գրկախառմված էր։ «Կան օրեր, որոնք պարզապես կատարյալ են։ Թող այդպիսի օրերը լինեն ավելի հաճախ բոլորիս մոտ»,- գրել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր