00:00:00

«Հոսանքի տատանումների պատճառով էլեկտրական սարքեր են շարքից դուրս գալիս»․ Հ․ Խուրշուդյան

03:18, 10 հուլիս 2021 Հասարակություն

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆբ-ի իր էջում գրել է․
«Սա էլ որերրոդ ծանոթիցս եմ լսում, որ ռուսական ՙՙՀայկական էլեկտրական ցանցեր՚՚-ի ՙՙջանքերի շնորհիվ՚՚, իսկ ավելի ստույգ՝ հոսանքի տատանումների պատճառով կենցաղային եւ գրասենյակային էլեկտրական սարքեր են շարքից դուրս գալիս: Երկրի մասշտաբով, վստահ եմ, վնասը կարելի է միլիոնավոր դոլարներով հաշվել:
Ոնց որ դիվերսանտներ լինեն Հայաստան ուղարկված:
Բնական է, մարդիկ ամեն 300-400 դոլարանոց սարքի փչացման հետեւանքով դատարան չեն դիմում՝ փոխհատուցում ստանալու համար: Ու ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին պատկանող հիմնարկությունը այս փաստը շարունակում է չարաշահել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որեւէ միջոցառում ձեռնարկո՞ւմ է այս խնդիրը կարգավորելու նպատակով
Իսկ սպառողների միություննե՞րը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր