00:00:00

Չենք ձգտում ուզուրպացնել իշխանությունը. «Թալիբան» շարժման զինյալները նշել են իրենց նպատակը

02:47, 10 հուլիս 2021 Հասարակություն

Արմատական «Թալիբան»  շարժումը չի ձգտում ուզուրպացնել իշխանությունն Աֆղանստանում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է շարժման պատվիրակության ղեկավար Շահաբուդդին Դելավարը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք չենք ձգտում իշխանության ամբողջական ուզուրպացման»,-ասել է նա մամուլի ասուլիսում `ավելացնելով, որ շարժումը ցանկանում է, որ աֆղանական հասարակության բոլոր անդամները մասնակցեն աֆղանական պետության աշխատանքներին: «Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր