00:00:00

Բեռլինում «The General Assembly» կազմակերպության նիստից հեռացվել է ցեղասպանությունը հերքող թուրք գրողը

21:58, 04 մայիս 2018 Աշխարհ

Բեռլինում, ՄԱԿ-ին որպես այլընտրանք ստեղծված «The General Assembly» (Գլխավոր ասամբլեա) կազմակերպության` այսօր տեղի ունեցած նիստում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Նիստի ընթացքում անդադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Մասնավորապես, թուրք գրող, ակտիվիստ Թուղրուլ Սեմանօղլուն իր ելույթում, հավատարիմ մնալով Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը, պնդել է որ «պատմական իրադարձությունների իսկությունը նմանատիպ նիստերում ընդունված որոշումներով չէ, որ պետք է որոշվի»: Նա իր խոսքում նշել է, որ սա «հորինված ցեղասպանություն է» և «երևակայության արդյունք»: Սեմանօղլուի այս արտահայությանը արձագանքել է կազմակերպության նախագահը, ասելով. «Այսինքն ի՞նչ եք ուզում դրանով ասել: Հերքու՞մ եք այդ ցեղասպանությունը: Հստակ պատասխան եմ ուզում»: Ինչին ի պատասխան Սեմանօղլուն ասել է. «Այո հերքում եմ»: Թուրք գրողի այս խոսքից հետո կազմակերպության նախագահը խնդրել է նրան լքել նիստերի դահլիճը: Սեմանօղլուի հեռացումը դահլիճից ընդունվել է ոչ միանշանակ: Որոշ մասնակիցներ պնդել են, որ նախագահի այդ քայլը հակասում է ժողովրդավարական սկզբունքներիին:  
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր