00:00:00

Բրյուսելում հատուկ օրեր կլինեն, երբ տրանսպորտը կդառնա անվճար

03:55, 05 մայիս 2018 Աշխարհ

Բրյուսելում հասարակական տրանսպորտը անվճար է դառնալու, իհարկե միայն այն օրերին, երբ փողոցում օդի աղտոտվածությունը բարձր մակարդակի վրա է: Թե ինչպես են ուղևորներն իմանալու աղտոտվածության մակարդակի մասին և ինչն է ստիպել պաշտոնյաներին նման միջոցների դիմել՝ պարզել են լրագրողները:
 Օդի աղտոտվածության մակարդակը չափել հնարավոր է հեռախոսի մեջ հատուկ հավելված ներբեռնելով: Եթե վնասակար նյութերի ցուցանիշը հասնի հիսուն միլիգրամի, երթևեկությունը անվճար կդառնա: Նման քայլի իշխանությունները գնացել են գիտնականների ցնցող զեկույցից հետո, որոնք պարզել էին, որ աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մարդ մահանում է օդի, ջրի և հողի աղտոտվածությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր