00:00:00

Ոստիկանապետի ուշագրավ կադրային փոփոխությունները

03:53, 02 հուլիս 2021 Քաղաքականություն

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ  ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության   սպայական կազմում:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյաի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ  է նշանակվել Դավիթ Պետրոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից: Դ. Պետրոսյանը ոստիկանության համակարգում հայտնի է «Պողպատե ձեռք» անվամբ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ոսկանյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով  ոստիկանության Մասիսի բաժնի պետ  է նշանակվել Վահագն Գրիգորյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է  ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանը նշանակվել է  ոստիկանության Արարատի բաժնի պետ, ազատվելով  ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր