00:00:00

Եթե այս իշխանության կողմից վերջին միջամտությունները չլինեին, մենք Երևանը կարճ ժամանակում կորցնելու էինք, այն պատվելու էր ինքնակամ կառույցներով. Աղազարյան

20:59, 30 հունիս 2021 Քաղաքականություն

Շատ տգեղ ու վիրավորական է, մանավանդ երբ դու ներկայացնում ես իշխանություն ու քայլում ես փողոցով, մարդիկ նայում են քեզ ու հայացքով ցույց են տալիս այն կառույցը, որն արդեն մտել է փողոցի մեջտեղը, ասում են՝ դու ով ես, քեզնից ինչ ես ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծին, որով առաջարկվում է համայնքային, պետական հողի վրա ինքնակամ կառույցները օրինականացման ենթակա չլինեն։ Նախագծով առաջարկվում է, նաև որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը ամբողջությամբ կրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել: «Ես մի անգամ ասացի այդ տղաներից մի քանի հոգու, որ մյուս անգամ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխը այս ասֆալտի վրա կջնջխեք, ես գիտեմ, բայց դա ինձի չի հետաքրքրում, սա պետք է քանդվի»,-ասաց նա և նշեց, որ որոշ իրավաբաններ ինքնակամ կառույց բառերը այնպես են օգտագործում, որ իբրև դրական երևույթ է։
«Եթե այս իշխանության կողմից վերջին միջամտությունները չլինեին, մենք Երևանը կարճ ժամանակում կորցնելու էինք, ամբողջությամբ պատվելու էր ինքնակամ կառույցներով, հետո էլ մտածելու էինք՝ ինչ անեինք»,–ասաց Աղազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր