00:00:00

Արմեն Սարգսյանը 3 նոր նշանակում է արել

13:31, 25 հունիս 2021 Քաղաքականություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել. Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-77 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Էդվարդ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-78 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Լիանա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-79 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր