00:00:00

Ալեքսեյ Նավալնին հեգնել է ՀՀԿ պատգամավորներին և հաջողություն մաղթել հայերին

15:58, 04 մայիս 2018 Աշխարհ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին YouTube-ում իր հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա հույս է հայտնել, որ հայ ժողովուրդն ի վերջո հաղթանակ կտանի և դա օրինակ կլինի նաև ռուսների համար: Նա խոսել է հայ ցուցարարների համառության մասին, ովքեր չնայած այն բանին, որ ՀՀԿ պատգամավորները դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դուրս եկան փողոց և ստիպեցին հայտարարել, որ աջակցելու են ընդդիմության և ամբողջ ժողովրդի թեկնածուին: Նավալնին նաև հեգնել է ՀՀԿ պատգամավորներին, ովքեր Փաշինյանին մեղադրել են իր և Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապերի և համաշխարհային դավադրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր