00:00:00

«Եվրոպան երկարաժամկետ հեռանկարում պետք է սեփական բանակ ունենա»

02:30, 06 մայիս 2018 Աշխարհ

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Եվրամիության միասնական բանակի ստեղծումն անհրաժեշտություն է համարում, փոխանցում է DW-ն: «Եվրոպան երկարաժամկետ հեռանկարում պետք է սեփական բանակ ունենա»,- ընդգծել է Տայանին: Միասնական արտաքին քաղաքականություն չի կարող լինել առանց միասնական պաշտպանական ռազմավարության, պարզաբանել է նա Spiegel Online-ի հետ հարցազրույցում: Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հիմա ԵՄ-ում կա 28 բանակ, որոնք «ավելի կամ պակաս միեւնույն բանն են անում»: Ըստ որում՝ այս ոլորտում համագործակցության ամրապնդումը թույլ կտա զգալիորեն տնտեսել եւ «միջազգային ասպարեզում ավելի ակտիվ ու ուժեղ լինել»,- վստահ է Տայանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր