00:00:00

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարի հետ

00:14, 24 հունիս 2021 Քաղաքականություն

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին: ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմական արդյունաբերությանն առնչվող մի շարք հարցեր, հստակեցրել եւ նախանշել են համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ եւ նպատակային բարելավմանն ուղղված քայլերը: Նրանք կրկին ընդգծել են երկարաժամկետ հավակնոտ եւ հեռանկարային ծրագրերի մշակման կարեւորությունը՝ ռազմական արդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների զարգացման եւ հայրենական արտադրության խթանման հնարավորությունները ուսումնասիրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր