00:00:00

Մեգան Մարքլի եղբայրը արքայազնին զգուշացնում է չամուսնանալ քրոջ հետ

22:57, 03 մայիս 2018 Աշխարհ

Մեգան Մարքլի եղբայրը արքայազն Հարիին նամակ է հասցեագրել, որտեղ հայտարարում է, որ դեռևս ուշ չէ չեղարկել իր քրոջ հետ հարսանիքը: Նրա ուղերձի տեքստը հրապարակել է In Touch Weekly պարբերականը: Թոմաս Մարքլ-կրտսերը Մեգանին «անհամապատասխան» հարսնացու է անվանում Հարիի համար: Նա համոզված է, որ «կեղծ-հեքիաթային հարսանիքը» արքայազնի համար հետագայում զղջալու առիթ է դառնալու: 51-ամյա Թոմասն ասում է, որ «քրոջ գլխին տված» հոլիվուդյան փառքը նրան «մակերեսային, փառամոլ կնոջ» է վերածել, որը ծաղրի առարկա կդարձնի թե՛ արքայազնին, թե՛ թագավորական ընտանիքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր