00:00:00

Կրեմլում հուսով են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կմնան երկկողմ արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը

21:18, 03 մայիս 2018 Աշխարհ

Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական դաշնակցային հարաբերությունները կմնան ինչպես Մոսկվայի, այնպես Էլ Երեւանի արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը: Իսկ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը կմնա սահմանադրական շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 3-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք առաջվա պես հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները կմնան սահմանադրական եւ օրինական շրջանակներում: Մենք ստեղծված քաղաքական իրադրության հնարավորինս արագ կարգավորում ենք մաղթում մեր հայ բարեկամներին: Նաեւ հուսով ենք, որ ամեն դեպքում դաշնակցային, բարեկամական ու կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կոնստանտ կմնան ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության, այնպես Էլ Երեւանի արտաքին քաղաքականության համար»,- ասել Է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր