00:00:00

Կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Էրդողանին

22:21, 03 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի Արդարություն և զարգացում իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունը առաջադրել է գործող նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թեկնածությունը՝ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Պարոն Էրդողանի առաջադրմանը հավանություն է տվել 316 պատգամավոր: Թուրքիայում նախագահական ընտրություններն արտահերթ են լինելու. ավելի վաղ դրանք նախատեսված էին 2019-ի նոյեմբերի 3-ին: Ռեջեփ Թայիպ Էրդողանը բացատրել է քվեարկության ժամկետի փոփոխությունը՝ «անորոշությունը հաղթահարելու» անհրաժեշտությամբ, որը կարող է խանգարել Սիրիայի և Իրաքի մարտահրավերներին պատասխանելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր