00:00:00

Մեր ռուս գործընկերները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել. Փաշինյան

16:19, 12 հունիս 2021

Քանի դեռ հնարավոր է, իրական շանս կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ամեն ինչ անելու են խաղաղ բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու համար: Այս մասին, այսր՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեր բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Որպես կոմպրոմիսային տարբերակ՝ ես առաջարկել եմ, որ զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն սահմանից, այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ, հսկողության տակ պահեն այն, որպեսզի կողմերը պահեն պայմանավորվածությունը: Դրանից հետո միջազգային հովանու ներքո ԵԱՀԿ ՄԽ ներգրավմամբ տեղի ունենա սահմանի դեմարկացիա ու դելիմիտացիա: Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ: Նրանց ներկայացուցիչները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել: Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Այսօր իրավիճակը սա է»,-ասաց նա: Փաշինյանը հայտարարեց, որ սահմանների պաշտպանությունն այսօր ամենակարեւոր հարցն է եւ  առավելագույնն է արվում սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար: «Սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա արտահայտությունները թող հանկարծ ձեզ չվախեցնեն, որովհետեւ դա նշանակում է միջազգային իրավունքով օժտված պարիսպ կառուցել, եւ մենք այդ ճանապարհով գնալու ենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր