00:00:00

Ուկրաինան զգալիորեն կրճատել է Ռուսաստանի տարածքի վրա հասցվող հարվածները․ Պուտին

22:57, 05 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերը զգալիորեն կրճատել են Ռուսաստանի տարածքի, այդ թվույմ՝ Մոսկվայի ուղղությամբ հասցվող հարվածների քանակը։ Այս մասին Կրեմլում ամերիկացի բանագնացների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ նշել, որ ուկրաինական կողմը նույնպես զգալիորեն՝ մի քանի անգամ կրճատել է Ռուսաստանի Դաշնության տարածքի, այդ թվում՝ Մոսկվայի ուղղությամբ հարվածները», — ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Այս հայտարարությունն արվել է Կիևի և Մոսկվայի ուղղությամբ հարվածների ժամանակավոր դադարեցման ֆոնին, ինչը կապված է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի գործարար Ջարեդ Քուշների՝ Ռուսաստան կատարած այցի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր