00:00:00

Որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ

18:20, 11 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գարիկ Հ․-ն հայտնել է, որ Գառնի բնակավայրի «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ հրացանով կրակել է ոտքին, ինչի հետևանքով «ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։30-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Անդրանիկ Կ․-ն ոտքը սայթաքելու հետևանքով պատահաբար իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանով կրակոց է արձակել Գարիկ Հ․-ի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը։

 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր