00:00:00

Հայաստանում Իսրայելի նախկին դեսպանը նշանակվել է Թուրքիայում գործերի հավատարմատար

23:44, 11 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Իսրայելը դիվանագետ Ջոել Լիոնին նշանակել է Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Անկարա ուղարկելով ավագ դեսպանի: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-նեչը՝ նշելով, որ սա առաջին նշանակումն է 2023 թվականի վերջին երկրից իսրայելցի դիվանագետների հեռանալուց ի վեր: 

Հաղորդվում է, որ չորեքշաբթի Լիոնն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։ Պաշտոնյան ասել է, որ Իսրայելի դեսպանատունը երբեք պաշտոնապես չի փակվել, թուրք աշխատակիցները շարունակել են աշխատել։ Լիոնը մինչև 2025 թվականի ապրիլը եղել է Իսրայելի առաջին ռեզիդենտ դեսպանը Մոլդովայում, իսկ 2022-2026 թվականներին՝ Իսրայելի ոչ ռեզիդենտ դեսպանը Հայաստանում։

Ըստ աղբյուրների՝ Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ Իրիտ Լիլյանն այս տարվա սկզբին թոշակի էր անցել։ Լիոնի նշանակմամբ վերականգնվում է Իսրայելի բարձրաստիճան դիվանագիտական ներկայությունը, և երկու կառավարությունների միջև ստեղծվում է անմիջական դիվանագիտական կապի հնարավորություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր