«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը գրում է.
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հյուրընկալել եմ Հայաստանի մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին։
Քննարկման առանցքում էին մետալուրգիական ոլորտի զարգացման հեռանկարները, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը, կիրառական հետազոտությունների զարգացումը և կրթություն–գիտություն–արդյունաբերություն համագործակցության խորացումը։
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Հմայակ Եզեկյանը, «ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Նաիրի Սարգսյանը, «Լիճքվազ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Վահրամ Ավագյանը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը, «Մեցցո» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Արա Զոլյանը, «Արմենալ» ընկերության ներկայացուցիչ Արտակ Հովհաննիսյանը և «Մել Մետալ» ընկերության ներկայացուցիչ Միքայել Թևոսյանը։
Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների շուրջ։ Մասնավորապես, որոշվեց տարեվերջին Պոլիտեխնիկում անցկացնել մասնագիտական համաժողով՝ ոլորտի տեխնոլոգիական, ներդրումային, կադրային և զարգացման առաջնահերթությունների քննարկման նպատակով։
Պոլիտեխնիկը հետևողականորեն զարգացնելու է իր դերակատարումը՝ որպես կրթության, գիտության և արդյունաբերության համագործակցության առանցքային հարթակ՝ նպաստելով Հայաստանի արդյունաբերական և տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը։
Շնորհակալ եմ գործընկերներին՝ հրավերն ընդունելու և կրթության, գիտության ու արդյունաբերության ապագային միտված կարևոր նախաձեռնություններում ուժերը համախմբելու պատրաստակամության համար։













