Ռուսաստանը զորահավաքի՝ մոբիլիզացիայի կարիք ընդհանրապես չունի, այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով, որ մոբիլիզացիայի մասին լուրեր տարածողները սադրիչներ են։
«Կարող եմ լիակատար պատասխանատվությամբ հայտարարել՝ մենք մոբիլիզացիայի կարիք բացարձակապես չունենք։ Ռուսաստանում զորահավաք անցկացնելու մասին լուրերը սուտ են, կեղծիք և սադրանք, որի նպատակն է անհանգստություն ու խուճապ առաջացնել Ռուսաստանի բնակչության շրջանում՝ Պետդումայի ընտրություններից առաջ»,- մասնավորապես, ասել է Մեդվեդևը։
Նա նաև հայտարարել է՝ Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողությունը հասցնի հաղթական ավարտի և վերջնակետ դնի, որպեսզի հետո «ոչ ոք չհամարձակվի նույնիսկ ծպտուն հանել»։