00:00:00

Քիմ Քարդաշյանը դրական է արձագանքել Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի սիրավեպին

00:06, 12 հունիս 2021 Շոուբիզնես

Հայտնի է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանն արձագանքել ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի սիրավեպին։ Page Six-ի աղբյուրը հայտնում է, որ 40-ամյա Քիմի համար դա անսպասելի չի եղել։ Նա արդեն որոշակի ժամանակ է՝ տեղյակ է նրանց հարաբերությունների մասին, ինչը նրան չի անհանգստացնում։ «Քիմին դա բավարարում է։ Նա պարզապես ցանկանում է, որ Քանյեն երջանիկ ու առողջ լինի»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է պարբերականը։ Քարդաշյանն այժմ կենտրոնացած է երեխաների դաստիարակության եւ իր ուսման վրա։ People-ի հաղորդմամբ՝ նրա համար կարեւոր է միայն, որ Քանյեի նոր հարաբերությունները նրան չշեղեն երեխաներից եւ որ նա նրանց հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնի, քանի որ երեխաները սիրում են հորը։ Ամուսինները, որոնք երկու որդի ու երկու դուստր ունեն, ամուսնալուծության գործընթացը սկսել են այս տարվա փետրվարին։ Քանյեն առաջին տղամարդը չէ, որին «կիսում» են Քիմն ու Իրինան։ Քարդաշյանը 2010թ․-ին կարճ սիրավեպ է ունեցել ֆուտբոլիս Քրիշտիանու Ռոնալդուի հետ, նախքան նրա ու մոդելի հարաբերությունների սկսվելը։ Շեյքը մարզիկի ընկերուհին է եղել 2010-2015թթ․։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր