00:00:00

Ես արդեն պետք է ավելի ներողամիտ գտնվեմ մեր մի շարք քաղաքական հակառակորդների նկատմամբ. Փաշինյան

03:41, 11 հունիս 2021 Հասարակություն

Ես արդեն պետք է ավելի ներողամիտ գտնվեմ մեր մի շարք քաղաքական հակառակորդների նկատմամբ, որովհետև ինչքան հասկանում եմ՝ ինձ հաջողվել է նրանցից ոմանց, եթե չասեմ շատերին, հասցնել հոգեխանգարմումքի: Այս մասին այսօր Ալավերդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այն ինչ ես մինչև հիմա բովանդակային ասել եմ, ոչ մի բովանդակային հակադարձում չի եղել: Եվ ես արդեն պետք է ավելի ներողամիտ գտնվեմ մեր մի շարք քաղաքական հակառակորդների նկատմամբ, որովհետև ինչքան հասկանում եմ՝ ինձ հաջողվել է նրանցից ոմանց, եթե չասեմ շատերին, հասցնել հոգեխանգարմումքի: Նրանք արդեն հոգեհիվանդի տպավորություն են թողնում, ես չեմ անդրադառնալու դրանց: Մի անգամ ես անդրադարձա այդ թեմային և անդրադարձա շատ խիստ և կոպիտ, որ ոմանց կորսված հոտառությունը վերականգնվի: Ես հիմա զգում եմ, որ հասցեատերերի հոտառությունը վերականգնված է և ուստի շարունակենք մեր քարոզարշավը»,- ասաց նա: Նրա խոսքով` շատ ուժեր կան, որ այսօր քաղաքացիներին ուզում են համոզել որ նրանք 2018 թվականին սխալ ընտրություն եք կատարել: «Երրորդ հանրապետության ըստ էության բոլոր իշխանությունները, խմբակցությունները այս փորձությունից հարյուրապատիկ ավելի նվազ փորձությունների են ենթարկվել, բայց նրանցից որևէ մեկը փորձությանը չի դիմացել: Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունը, անցնելով այսպիսի դժոխքի միջով, պահպանում է այսպիսի սկզբունքայնություն, պահպանում է ժողովրդի տված մանդատը, և սա բացառիկ իրադարձություն է Երրորդ հանրապետության պատմության մեջ և առաջին անգամ է տեղի ունեցել, որովհետև առաջին անգամ է, որ ունենք խորհրդարանական խմբակցություն, որ բառի բուն իմաստով դուրս է եկել ժողովրդի միջից: Բոլոր այն պաշտոնյաները, լինեն ընտրված, թե նշանակովի, ովքեր ակնարկներով կփորձեն որոշակի ապօրինի ազդեցություն գործել ընտրողների կամքի ազատության վրա, և դա իրավական ապացուցելիության մակարդակը չի անցնի, ընտրություններից հետո շատ արագ այդ մարդկանց գործողություններին տրվելու է քաղաքական գնահատական և բոլոր քաղաքական օրինական մեթոդները կիրառվելու են (օրինական չի նշանակում թավշե, օրինական նշանակում է նաև կոշտ), բոլոր այդ մարդիկ իրենց պաշտոններից հեռանալու են, այս մարդկանց հետևից գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր