00:00:00

Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել Արցախում տիրող իրավիճակը

03:31, 11 հունիս 2021 Հասարակություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակը՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար», - ասել է Մակրոնը: «Մենք գիտենք մեր տարաձայնությունների մասին, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսության գնալ», - նշել է Ֆրանսիայի նախագահը: «Ցանկանում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», - հայտարարել է նա: Մակրոնը նաեւ հայտնել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու վարքագծի կանոնները դաշնակիցների միջեւ հարաբերություններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր