00:00:00

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Opel Astra-ն նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 3 վիրավոր

01:45, 11 հունիս 2021 Հասարակություն

Այսօր՝ հունիսի 10-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Մարալիկի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև  բժիշկները, ովքեր վիրավորներին  մինչև Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել:
Օպերատիվորեն  ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորութամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն  Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժնի քննիչները: Օպերատիվորեն  ժամանել են նաև ոստիկանությն Անիի բաժնի օպերատիվ  խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր