00:00:00

ՀՅԴ երիտասարդները Կառավարության շենքի մոտ ելակ, ներքնազգեստ և շոկոլադներ են նետել, ոստիկանները բերման ենթարկեցին նրանց

16:14, 10 հունիս 2021 Հասարակություն

ՀՅԴ երիտասադրները Կառավարության շենքի մոտ շոկոլադ, ելակ և ներքնազգեստ են բերել և նվիրել կառավարությանը՝ նշելով, որ սրանով են փորձել բարեփոխումներ իրականացնել բանակում և ստացել ենք այն, ինչ ստացել ենք՝ պարտվել ենք պատերազմում։ Ակցիայի ընթացքում երիտասարդները ներկայացրին պատճառները, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը համարվում դավաճան՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ավելի է կարևորել, քան՝ պատերազմում հաղթանակը, վերջիններս ի սկզբանե տրամադրված են եղել պարտության և հողը տալուն, խուսափել են կարող ուժերի օգնությունից, պատերազմի սկսելու օրվանից առ այսօր այս իշխանությունները ներքաղաքական խնդիրներն ավելի շատ են կարևորել, քան՝ արտաքին թշնամու խնդիրները։ «Նիկոլ Փաշինյանը խեղճացած է, խեղճ մարդը չի կարող խաղաղ լինել։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, սա մեր քաղաքական գնահատականն է և հուսով ենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատականը։ Սիրելի ոստիկաններ, դուք հիմա պաշտպանում եք հողատու մարդու, որը չի պաշտպանում ՀՀ շահերը »,- նշեց նա։ Ակցիա իրականացնող քաղաքացիները կառավարության մոտ ելակ, շոկոլադ և ներքնազգեստ նետեցին՝  նշելով, որ այս իշխանությունները պետք է «լափեն», որ մարտունակ լինեն, եթե կարծում են, որ ելակով, կոնֆետով ու ներքնազգեստով կարող են մարտունակ լինել։ Ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին ՀՅԴ երիտասարդներին՝ նշելով, թե վերջիններս աղտոտել են տարածքը։ Բերման ենթարկվածների թվում է նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արգիշտի Գևորգյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր