Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը
Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի ապրիլին վարտիքով փակեցի արագաչափը․ ես կարծում էի, որ այդպիսով փակում եմ անցյալի էջը, ինչը կբացեր խաղաղության, բարօրության, ժողովրդարացման նոր դուռ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ բացվեց մեր պատմության մի նոր, այլանդակ էջ: 2018-ի համաժողովրդական ոգևորության մասնակիցների համար անպատկերացնելի էր, թե ինչ աղետ կարող էին բերել Նիկոլն ու իր խումբը հայ ժողովրդի գլխին:
Համոզված եմ, որ ապագա ԿԱ բացառապես Նիկոլ Փաշինյանի և իր խմբի իշխանազրկումից հետո: