00:00:00

Փաշինյանն այլևս կանգ առնել չի կարող. Վադիմ Դուբնով

15:06, 03 մայիս 2018 Աշխարհ

«Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված կանխատեսումները շատ դեպքերում սխալ են դուրս գալիս։ Շատերը կարծում էին, որ ամեն ինչ կավարտվի, բայց ինչպես հայտնի է, դա տեղի չունեցավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը։ Մեր զրուցակիցը շարունակում է. «Ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե իշխանությունը ինչ կոնտրխաղ է խաղում։ Ողջ խմբակցության նման համերաշխ քվեարկությունը ինձ համար հանելուկ է մնում։ Թե ինչ տեղի ունեցավ վերջին օրը, վերջին գիշերը՝ հասկանալի չէ։ Նրանք կամ ինչ-որ կոնտրխաղ են խաղում կամ դա ինչ-որ ռեֆլեքսային դրսևորում է, չգիտեմ՝ ինչ հաշվարկով»։ Վադիմ Դուբնովը նշում է՝ եթե իշխանությունները ձգտում են արտահերթ ընտրությունների, ապա այդ դեպքում ևս ռիսկերը մեծ են։ «Շատ փուլեր կան անցնելու, և իշխանությունները մեծ ռիսկի կդիմեն, կարող է ամեն ինչ կորցնեն։ Նախ, մինչև եկող երեքշաբթի օրվա քվեարկությունը իշխանությունը կարող է չդիմանալ, կարող է չդիմանալ նաև մինչ ընտրությունները։ Երբ այդպիսի մեծ ռիսկեր կան, պետք է մտածես։ Այդ պատճառով էլ իշխանությունների դիրքորոշումն ինձ համար հասկանալի չէ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ նա այլևս կանգ առնել չի կարող. «Իհարկե, տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել օդանավակայանի և մնացած ամեն ինչի շրջափակումը։ Բայց փաստն այն է, որ նա հիմա կանգ առնել չի կարող, ճնշումը կարող է շատ ավելի մեծանա»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր