00:00:00

Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության ուսումնավարժանք են իրականացրել Լեռնային Ղարաբաղում շփման գծում տեղակայված դիտորդական կետերում. ՌԴ ՊՆ

03:29, 04 հունիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ինչպես նաև ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքով: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, խաղաղապահները, ըստ ծրագրվածի, մարտական պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ են իրականացնում՝ ուսումնավարժանքներ անցկացնելով դիտորդական կետերի ուղղությամբ հնրավոր հարձակումները հետ մղելու համար: Ազդանշանը ստանալուն պես խաղաղապահները պատրաստ են կարճ ժամկետներում զբաղեցնել սարքավորումներով նախապես համալրված պաշտպանական դիրքերը: Հաղորդվում է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր