00:00:00

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է ԶՈՒ–երի զարգացման առաջնահերթություն հանդիսացող ուղղություններին

20:49, 03 հունիս 2021

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ հունիսի 3–ին,  անցկացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի եւ դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին  տեղեկացնում է Պաշտպանության նախարարության կայքը։
«Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը: Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է զինված ուժերի զարգացման առաջնահերթություն հանդիսացող ուղղություններին եւ սահմանել հետագա աշխատանքների կազմակերպման ուղենիշները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր