00:00:00

Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

17:26, 03 հունիս 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցում է հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում է նաև էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Նախարարությունից  հայտնում են, որ համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը։ Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է  գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ Նույն օրը նա նաև մասնակցել է «Զարգացող երկրների վենչուրային տնտեսություն» խորագրով քննարկմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար, և դրա ակտիվ ներգրավմամբ մենք կկարողանանք խթանել ձեռներեցությունն ու նորարարությունը՝ այդ կերպ նպաստելով մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը։ Համաժողովի շրջանակներում Վահան Քերոբյանը կմասնակցի արդի տնտեսական հիմնախնդիրներին նվիրված մի շարք քննարկումների և հանդիպումների։ Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովն ունի հագեցած օրակարգ․ ավելի քան 100 քննարկումներ կծավալվեն 4 հիմնական ուղղվածությամբ՝ համաշխարհային տնտեսություն, զարգացման ազգային ուղիներ, սոցիալական օրակարգ և տեխնոլոգիական մարտահրավերներ։ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն այս տարի ունի ավելի քան 2000 օտարերկրյա մասնակիցներ։ Համաժողովն անցկացվում է 1997 թվականից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր