00:00:00

ԱՀ ՆԳ ղեկավարը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին

16:29, 03 հունիս 2021

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է մայիսի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում սամբոյի 2021թ․Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին և ԱՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Անդրյանին:
Կարեն Սարգսյանը կարևորել է սպորտի բացառիկ դերն ու նշանակությունը, նշելով, որ Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է, իսկ դրա զարգացումը և հանրահռչակումը միայն նոր հաղթանակներ կբերի մեր երկրին։ Նախարարը նշել է, որ ինչպես շուշեցի Դավիթի հաղթանակը, այնպես էլ ցանկացած մարզիկի բերած հաջողություն, առաջին հերթին միավորում է ամբողջ ազգը, բարձրացնում հայրենասիրական ոգին, հարգանքը՝ մեր խորհրդանիշների նկատմամբ։ Կարեն Սարգսյանը պարգևատրել է չեմպիոնին, ինչպես նաև Էռնեստ Միրզոյանին ու Ազատ Անդրյանին։ Նշենք, որ մայիսի 27-ին, Կիպրոսում 58կգ քաշային կարգի 10 մասնակիցների պայքարում Հայաստանը ներկայացնում էր արցախցի Դավիթ Հովսեփյանը։ Նա, հաղթելով ադրբեջանցուն, հռչակվել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր