00:00:00

Երեկ բոլորս տեսանք, թե ինչպես եք վարվում մեր հերոսների մարմինների հետ. Վարվում եք այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին վարվում նրանց սպանելուց հետո. Բաբայան

15:13, 03 հունիս 2021

Թագուհին իրավացիորեն պահանջել է, որ անհայրենիք Լենան ներողություն խնդրի վիրավորանքի համար, սակայն անհայրենիքը չի արել դա:Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը. «Լենան, ի պատասպան ներողություն խնդրելու պահանջին, պատասխանել է, թե Թագուհին պետք է ներողություն խնդրի, որ պատերազմից հետո լքել է իշխանական խմբակցությունը: Որպես հիմնավորում Լենան փորձել է մեղադրել գործընկերոջս, թե այլ ցուցակում տեղավորվելու համար է իբր լքել թուրքական խմբակցությունը:
Լենա, ստիպված եմ հրապրակային հայտնել, թե Թագուհի Թովմասյանը երբ և ինչու լքեց հայրենադավներիդ: Թագուհին մեր 800 հազար հայրենակիցների նման ամեն բան արել է, որ դրական փոփոխություններ լինեն մեր Հայրենիքում: Թագուհին մեր 800 հազարից ավելի հայրենակիցների նման հավատացել է քո քաղաքական լիդերին ու բոլորի հետ միասին դարձել խաբված, դարձել է ձեր իշխանության զոհը: Իսկ գիտե՞ս Թագուհին ինչու որոշեց լքել ձեր խմբակցությունը: Իհարկե գիտես, բայց ես կթվարկեմ այդ պատճառներից մի քանիսը, որ թարմացնես հիշողությունդ: 1. Թագուհին տեսավ, որ 44 օր հայ ազգին խաբելով գցեցիք թուրքի թակարդը, որ սպանեք: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք խաբում բոլորիս, որ Արցախի օդը փակ է, որ դուք մեր բանակը հասցրել եք մարտունակության երբևէ ամենաբարձր մակարդակի: Պատերազմից հետո, երբ ճշմարտությունը բացահայտվեց, Թագուհին էլ շատերի նման տեսավ, որ դուք թրքաբար խաբել եք: Որ ամեն բան արել եք 5000 հայ սպանելու համար: 2. Թագուին տեսավ, թե ինչպես եք թուրքի նման ձեր բոլոր մեղքերը գցում հայերի վրա (հայ բառի փոխարեն նախկին բառն ասելով): Ալիևի հետ նույն լեզվով եք խոսում: 3. Թագուհին տեսավ, թե ինչպես եք անարգում եռաբլուրը: 4. Թագուհին տեսավ, թե ինչպես եք ստորացնում զոհվածների հարազատներին: 5. Տեսավ, թե ինչպես եք անտեր թողել մեր հայրենակից գերիներին: Շարունակե՞մ, Լենա: Իսկ երեկ բոլորս տեսանք, թե ինչպես եք վարվում մեր հերոսների մարմինների հետ: Վարվում եք այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին վարվում նրանց սպանելուց հետո: Լենա, քեզանից ավելի մեծ իդիոտկա երբևէ չի ծնվել... Հ.Գ. Հունիսի 20-ին ներողություն խնդրելու ես, բայց ներող չես ունենալու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր