00:00:00

Mediaport. ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել

11:48, 03 հունիս 2021

  Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Mediaport-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն արդեն ստացել է փոխնախարարների դիմումները: Վաղ առավոտից կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկեն կառավարության նիստին, սակայն մերժում են ստացել: ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ է: Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը: Հիշեցնենք, որ ԱԳՆ-ում հասունացած բունտի պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի հետևանքով Փաշինյանն առանց ԱԳՆ-ին անգամ տեղյակ պահելու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր