00:00:00

Հերոսների դիակները կարտոֆիլի պարկերի նման դիահերձարանից դիահերձարան տեղափոխելու հարցը քննարկելու փոխարեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքն է քննարկվում. Զոհրաբյան

11:43, 03 հունիս 2021

Այս դահլիճում մենք վիրտուալ իրականությունից պետք է վերադառնանք ռեալ կյանք և քննարկենք, օրինակ, թե ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները կարտոֆիլի նման պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան, ԱԺ արտահերթ նիստին ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ես եղել եմ Կոտայքի դիահերձարանում և տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը։ Ինչպե՞ս եղավ, որ պատասախանատվության է ենթարկվում ընդամենը սանիտարը և բաժնի պետը, որն, ըստ էության, մեղավոր չէ, որովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա։ Հայտարարում են, թե կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր. կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, թե ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ», - ասաց պատգամավորը։ Զոհրաբյանի խոսքով՝ խորհրդարանում այդ հարցերը պետք է քննարկվեին արտահերթ նիստով, ոչ թե, օրինակ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունն է քննարկվում։ Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր