ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2020-ին պարգևատրվել է 12 մլն դրամով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Տիգրան Ավինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 15,50, այսինքն՝ նրանց աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 25 հզր 170 դրամ: Հետևաբար՝ Տիգրան Ավինյանի աշխատավարձը տարեկան կազմում է 12 մլն 302 հզր դրամ:
Ավինյանը հայտարարագրել է 2014-ին ձեռք բերած ավտոտնակ-ավտոկայանատեղին, բանկային հաշիվներին առկա է 7 մլն 179 հզր դրամ, 2 bitcoin (կրիպտոարժույթ-խմբ.) ունի, տարվա սկզբին ունեցել է 0.01, որը տարվա ավարտին կազմել է 5.00 ethereum (կրիպտոարժույթ-խմբ.), որպես այլ եկամուտ նշել է 1 մլն դրամ եկամուտը, որը ստացել է Բորիս Թամոյանից: