00:00:00

Մարալ Նաջարյանի հետ գերեվարված Վիգեն Էուլջեկչյանը ադրբեջանական բանտից տեղափոխվել է հիվանդանոց

00:03, 03 հունիս 2021

Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին, ում ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մոտ, տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին Asbarez.com կայքին հայտնել են Էուլջեկչյանի 18-ամյա դուստրը և մայրը: Ընտանիքի անդամները հայտնում են, որ Վիգեն Էուլջեկչյանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից, որտեղ նրան տեղափոխել են Կարմիր խաչի աշխատակիցները: Նա ընտանիքին ասել է, որ ունի մեջքի ցավեր: Ինչպես հարազատներն են նշում՝ խոսակցությունը շատ կարճ է տևել, և նրան չեն կարողացել շատ հարցեր տալ: Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեկչյանը գերեվարվել է Շուշիի մոտ՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ Վիգենը մեկնել է Արցախ, որպեսզի իր իրերը վերցնի Շուշիի հյուրանոցից: Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021-ի մարտին, Վիգեն Էուլջեկչյանը դեռ գերության մեջ է, Ադրբեջանը նրա դեմ սկսել է դատավարություն՝ մեղադրելով նրան 3 հոդվածներով և ներկայացնելով որպես վարձկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր